Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ Սաուդյան Արաբիան աշխատում է կանխել այնպիսի սխալները, ինչպիսին է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ը նույնպես սխալներ է թույլ տվել, այդ թվում՝ Իրաքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պաշտոնական աղբյուրին։

Երկու առաջնորդների միջև ուրբաթ օրը կայացած զրույցի մասին Reuters-ին ուղարկված հայտարարության մեջ պաշտոնյան ասել է, որ թագավորության գահաժառանգ արքայազնն ասել է, թե «այլ երկրներին ուժով որոշակի արժեքներ պարտադրելու փորձերը կարող են հակառակ արդյունք տալ»:

Արքայազն Մուհամմեդն անդրադարձել է նաև Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական արշավանքի ժամանակ պաղեստինահայ լրագրող Շիրին Աբու Աքլեյի սպանությանը  և հիշատակել Իրաքի «Աբու Գրեյբ» բանտը։