Դեմոկրատները կարող են լուրջ կորուստներ կրել այս տարվա միջանկյալ ընտրություններում, քանի որ հանրապետականները ձգտում են նոյեմբերին վերադարձնել Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, գրել է Newsweek-ը։
Եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կուսակցությունը կորցնի վերահսկողությունը երկու պալատների նկատմամբ, կարող է իմփիչմենթի ենթարկվել այն բանից հետո. մի քանի հանրապետականներ հայտարարել են, որ կուսակցությունում մեծամասնությունը կշարժվի այդ ուղղությամբ:
Հունվարին հանրապետական սենատոր Թեդ Քրուզն ասել էր, որ Բայդենին իմփիչմենթի ենթարկելու համար «բազմաթիվ հիմքեր» կլինեն, իսկ ապրիլին հանրապետական ներկայացուցիչ Քեն Բաքը վիրտուալ հավաքի ժամանակ նշել էր, որ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովը իմպիչմենթի իրավաչափությունը ճշտող լսումներ կանցկացնի:
«Մենք կողմ ենք քվեարկելու իմպիչմենտին: Այնուհետեւ այն կներկայացվի ողջ պալատի քննարկմանը»,- ասել է քաղաքական գործիչը։
Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի հարցման համաձայն, որը հրապարակվել է մայիսին, հանրապետականների 68 տոկոսը եւ պահպանողականների 66 տոկոսը ցանկանում են, որ, հանրապետականների կողմից Ներկայացուցիչների պալատն ստանձնելու դեպքում, Բայդենը իմփիչմենթի ենթարկվի, մինչդեռ հանրապետականների 53 տոկոսը կարծում է, որ Ներկայացուցիչների պալատը ղեկավարվում է հանրապետականների կողմից։
Իմպիչմենթը կարող է ընդունվել Ներկայացուցիչների պալատի պարզ մեծամասնությամբ, սակայն նախագահը կարող է հեռացվել միայն Սենատի երկու երրորդ մեծամասնությամբ: Նման բան երբեք չի եղել, եւ դժվար թե հանրապետականները 2023 թվականին անհրաժեշտ թվով մանդատներ ունենան։
Այնուամենայնիվ, նախկին նախագահ Դոնալդ Թրամփին երկու անգամ իմպիչմենթի են ենթարկել՝ 2020 եւ 2021 թվականներին, ու երկու դեպքերում էլ Սենատի կողմից արդարացվել է։ Ոչինչ չի խանգարում Հանրապետականների գլխավորած Ներկայացուցիչների պալատին՝ կողմ քվեարկել իմպիչմենթի հոդվածին:
Քաղաքական փորձագետները, որոնք զրուցել են Newsweek-ի հետ, ասել են, որ հանրապետականները, հավանաբար, կարող են քննարկել իմփիչմենթի հարցը, սակայն դրա համար կարող են քաղաքական գին վճարել:
Մեծ Բրիտանիայի Ուեսթմինսթերի համալսարանի Ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար եւ ԱՄՆ քաղաքականության վաստակավոր պրոֆեսոր Ջոն Օուենսը Newsweek-ին ասել է, որ դեմոկրատներին նոյեմբերին դեռեւս կհաջողվի պահել Ներկայացուցիչների պալատն ու Սենատը:





























