Միացյալ Նահանգների նախագահը հերթական անգամ դիմել է իրանաֆոբիայի ձախողված քաղաքականությանը՝ փորձելով լարվածություն ու ճգնաժամ ստեղծել տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանա Անին՝ մեկնաբանելով Մերձավոր Արեւելք կատարած շրջագայության ժամանակ ԱՄՆ նախագահի արած հայտարարությունները, գրել է Mehr լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ այս մեղադրանքները ցույց են տալիս Արեւմտյան Ասիայում Վաշինգթոնի բորբոքային եւ լարվածություն առաջացնող քաղաքականությունը:

«Անկասկած, ԱՄՆ կառավարությունը պաղեստինյան հողերի շարունակական օկուպացման, պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի ամենօրյա հանցագործությունների եւ պաղեստինցիների իրավունքների համակարգված ոտնահարման գործում գլխավոր գործընկերն է», - ասել է դիվանագետը եւ ընդգծել խաղաղ միջուկային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում միջազգային օրենքների ու կանոնակարգերի շրջանակներում Իրանի ռազմավարական քաղաքականությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային ծրագրի դեմ ամերիկացիների կեղծ մեղադրանքները եւ, որպես տարածաշրջանում միջուկային զենքի ամենամեծ տնօրինողի, Սիոնիստական ​​ռեժիմի կողմից խաբեության հերքումը կեղծավորության ակնհայտ նշաններ են»,- հավելել է Նասեր Քարա Անին։

Նա նշել է, որ, ի պատասխան տարածաշրջանային երկխոսության եւ համագործակցության վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության հրավերին ու նախաձեռնություններին, ակնկալվում է, որ տարածաշրջանի կառավարությունները կառուցողական քայլեր կձեռնարկեն՝ ի շահ հավաքական անվտանգության, խաղաղության, կայունության եւ ընդհանուր զարգացման։