Թուրքիայի և Ռուսաստանի միջև սերտ հարաբերությունները քիչ ազդեցություն կունենան Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վրա, MTV News-ին տված հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն եւ նշել, որ վերոնշյալ պետությունների հարաբերությունները պարզ չեն:
«Հիշեք, որ այդ հարաբերությունները կարող են լինել ոչ միայն ժպտացող դեմքեր, այլ նաեւ տարբեր կոնֆլիկտներ հետին պլանում», - ասել է Նիինիստյոն`նշելով, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը վավերացվել է մյուս անդամ պետությունների կողմից զարմանալիորեն արագ եւ ամռանը կարող են ավելի դրական նորություններ լինել:
Սակայն հնարավոր է, որ Թուրքիան լինի վերջին երկիրը, որը կվավերացնի դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դիմումները։
Մադրիդում Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում երեք պետությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը Նինիստյոն բնորոշել է որպես անդամակցության գործընթացի համար «կարևոր»:
Հենց սկզբից թվում էր, թե Թուրքիան յուրովի կմեկնաբանի փաստաթուղթը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ է արել սկանդինավյան երկու պետություններին կատարել իրենց խոստումները ևեւ, ի թիվս այլ բաների, հայտարարել է Շվեդիայից արտահանձնման ենթակա 73 անձանց մասին։
Նինիստյոն նշել է, որ Ֆինլանդիան արտահանձման վերաբերյալ փաստաթղթեր չի ստացել եւ հավելել, որ Թուրքիայի հետ լարվածությունը կարող է ավարտված չլինել:
Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ էր ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը`նշելով, որ երկու պետությունները ապաստան են տվել թուրքիայում ահաբեկչական համարվոր «Քրդական աշխատավորական կուսակցության» անդամների:
Նախագահի խոսքով, Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի հարաբերությունները պետք է կենտրոնանան առօրյա խնդիրների վրա, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, տրանսպորտային անվտանգությունը եւ երկու պետությունների իշխանությունների միջեւ համագործակցության կառուցումը:
Նիինիստոն հիշեցրել է, որ Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը «զարմանալի» էր, քանի որ Ռուսաստանի նախագահը նկատելիորեն հանգիստ է թվացել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության հարցում: Նա հավելել է, որ, ըստ Ռուսաստանի, ֆիննա-ռուսական սահմանին զենքի կամ ՆԱՏՕ-ի զորքերի թիվը կորոշի հետագա գործողությունները։





























