Ուկրաինական բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հունաստանում, ինչի առթիվ նախատեսվում էփորձագիտական ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու, թե ինչ բեռ էր տեղափոխում ինքնաթիռը, հայտնում է AP լրատվականը:
Ուկրաինական AN-12 բեռնատար ինքանթիռը օդ է բարձրացել Սերբիայի Նիս քաղաքից եւ ուղեւորվում էր Հորդանանի մայրաքաղաք Ամման, սակայն հունական Կավալա քաղաքի օդանավակայանից 40 կիլոմետր դեպի արեւմուտք կործանվել է: Միջադեպից մի քանի րոպե առաջ ուկրաինական Meridian բեռնափոխադրող ավիաընկերության օդաչուն ավիադիսպետչերներին ասել է, որ խնդիր ունի շարժիչներից մեկի հետ եւ անհրաժեշտ է արտակարգ վայրէջք կատարել։ Նրան ուղղել են դեպի Կավալայի օդանավակայան, սակայն ինքնաթիռն այդպես էլ տեղ չի հասել։
Հունական մամուլը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 8 մարդ եւ տեղափոխվել է 12 տոննա վտանգավոր նյուեր`հիմնականում պայթուցիկ:





























