Գերմանիայի գազապահեստարանները գրեթե 65 տոկոսով լցված են, սակայն դա բավարար չէ ձմռանն առանց ռուսական գազի գոյատեւելու համար, Bild am Sonntag թերթին ասել է Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Քլաուս Մյուլերը։
«Հյուսիսային հոսք 1 գազատարի պահպանման աշխատանքները պետք է ավարտվեն հինգշաբթի օրը։ Հիմա շատ բան կախված է նրանից, թե գազ կանցնի խողովակաշարով եւ եթե այո, ապա ինչ քանակությամբ»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, նա հորդորել է խուճապի չմատնվել՝ նշելով, որ երկիրն ամբողջությամբ առանց վառելիքի չի մնա։ Եթե նույնիսկ Ռուսաստանը դադարեցնի գազը, Գերմանիան այն կստանա Նորվեգիայից, Հոլանդիայից եւ Բելգիայից, իսկ ապագայում՝ բնական հեղուկ գազի տերմինալներից։





























