Վաշինգթոնն ու Ռիադը տարաձայնություններ ունեն սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության քննարկման շուրջ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ նշում, որ խոսքը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բն Սալմանի միջեւ տեղի ուենցած զրույցի մասին է:
Մերձավոր Արեւելք կատարած իր այցից վերադառնալուց հետո Բայդենը Սպիտակ տանը պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում չի համաձայնվել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի այն պնդման հետ, ե ինքը չի լսել, որ Բայդենը Խաշոգջիի սպանության համար մեղադրել է Մուհամմադ բն Սալմանին:
Հարցին, թե արդյոք թագավորության արտաքին գործերի նախարար Ադել ալ Ժուբեյրն ասում է ճշմարտությունը Բայդենի եւ թագաժառանգ արքայազնի զրույցի վերաբերյալ, ԱՄՆ նախագահը պատասխանել է «ոչ»:
Ժուբեյրն ասել է, որ Բայդենը խոսել է ԱՄՆ-ի ձեռնարկելիք քայլերի մասին, որոնցով նպատակ ունեն կանխել Խաշոգջիի սպանության նման սխալները:
Հանդիպմանը ներկա սաուդցի պաշտոնյան նշել է, որ զրույցը չի ընթացել այնպես, ինչպես ներկայացրել է Բայդենը եւ, որ չի լսել թագաժառանգի հասցեին Բայդենի մեղադրանքները:





























