Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2009թ. հոկտեմբերի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում խուզարկություններ են իրականացվել:

Հայաստանի Հանրապետության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 26 լիտր ոգելից խմիչք, որից 21 լիտրն՝ ինքնաշեն, 85 հատ բջջային հեռախոս եւ 147 կտրող-ծակող առարկաներ: Քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 1 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկ է վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 1 դատապարտյալ: