Նավթի գները երկուշաբթի բարձրացել են՝ շնորհիվ դոլարի թուլացման եւ սահմանափակ մատակարարումների, տեղեկացրել է Reuters-ը։

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները ավելացել են 2,54 դոլարով կամ 2,5 տոկոսով՝ ուրբաթ օրվա 2,1 տոկոս աճից հետո։

West Texas Intermediate (WTI) ամերիկյան նավթի ֆյուչերսները օգոստոսին թանկացել են 2,31 դոլարով կամ 2,4 տոկոսով՝ մեկ բարելը 99,90 դոլար, նախորդ 1,9 տոկոս աճից հետո։

Երկուշաբթի ԱՄՆ դոլարը նահանջել է բազմամյա առավելագույնից, ինչը աջակցություն է ցուցաբերել հումքային ապրանքի գներին՝ ոսկուց մինչեւ նավթ։ Դոլարի թուլացումը դոլարով չգնանշված ապրանքներն ավելի հասանելի են դարձնում այլ արժույթ ունեցողների համար։

Անցած շաբաթ Brent-ի եւ WTI-ի գները ցույց են տվել շաբաթական ամենամեծ անկումը մեկ ամսվա ընթացքում՝ ռեցեսիայի մտավախության հետ կապված, որը կհարվածի նավթի պահանջարկին։