Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մարդատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել, օդանավում գտնվող 30 մարդիկ անվտանգ տարհանվել են, հայտնում է AP-ն։
Օդանավակայանի իշխանությունները հայտնել են, որ ուղեւորներն ու անձնակազմն իջել են Jubba Airways-ի ինքնաթիռից, որը ժամանել է Բայդաբո քաղաքից: Տուժածների կամ վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան։
Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի մոտ, որից հետո հրդեհվել է։ Դեպքի վայրից սոցցանցերում տարածված կադրերը ցույց են տալիս, որ փլատակների տակից սեւ ծխի սյուներ են դուրս գալիս:





























