Ֆրանսիայի եւ ԱՄԷ-ի կառավարություններն էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին ռազմավարական համաձայնագիր են ստորագրել։
Գործընկերությունը նպատակը Ֆրանսիայում, ԱՄԷ-ում կամ այլ երկրներում ջրածնային, վերականգնվող եւ միջուկային էներգիայի ոլորտներում համատեղ ներդրումային նախագծերի բացահայտումն է, ասվում է Ֆրանսիայի կառավարության հայտարարության մեջ:
«Ներկայիս անորոշ էներգետիկ համատեքստում այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի կայուն երկարաժամկետ համագործակցության հիմքի համար՝ ուղի հարթելով արդյունաբերական նոր պայմանագրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գործարքի ստորագրումը համընկնում է հուլիսի 17-ից 19-ն ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի՝ Փարիզ այցի հետ։





























