Իտալացի հայտնի ֆուտբոլիստ Քրիստիան Վիերին օրերս հայտարարել է, որ պատրաստվում է մարզակոշիկները կախել մեխից։ Խաղացողն այդպես էլ չի հաջողացրել այս մրցաշրջանում իր համար թիմ գտնել եւ որոշել է, որ իր գնալու ժամանակն է։

Հիշեցնենք, որ իր ժամանակին Վիերին համարվում էր աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը։ Նա խաղացել է А խմբի մի շարք առաջատար ակումբներում եւ Մադրիդի «Ատլետիկոյում», ինչպես նաեւ՝ Իտալիայի հավաքականում։

«Այլեւս չեմ ուզում խաղալ։ Մտադիր չեմ այդ անել արտերկրում եւս»,- հայտարարել է Վիերին։