Լեհաստանը տնային տնտեսություններին կառաջարկի միանվագ գումար՝ ածխի աճող ծախսերը ծածկելու համար։ Դեֆիցիտի հետեւանքով առաջացած գների աճը շատ լեհերի մոտ մտավախություն է առաջացրել, որ նրանք չեն կարողանա ջեռուցել իրենց տները ձմռանը: 

«Առաջարկվող կարգավորումն ուղղված է աջակցելու Լեհաստանի տնային տնտեսությունների մեծ խմբին, այդ թվում՝ ամենաաղքատներին՝ ծածկելու էներգակիրների շուկայում գների բարձրացման հետ կապված ծախսերի մի մասը»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

Սուբսիդիան հասանելի կլինի այն տնային տնտեսություններին, որտեղ ածուխը ջերմության հիմնական աղբյուրն է, իսկ հայտի վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: 

Ակնկալվում է, որ առաջարկը կընդունվի կառավարության կողմից երեքշաբթի, որին կհաջորդի քվեարկությունը խորհրդարանում: 

Լեհաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 80 տոկոսը կախված է ածուխից։ Լեհաստանը 2021 թվականին ներմուծել է ավելի քան 8 միլիոն տոննա ռուսական ածուխ, իսկ այս տարի պակասում է 11 միլիոն տոննա՝ տեղական արտադրության կրճատման պատճառով։