Ջո Բայդենի վարչակազմը ամերիկացի դատավորից խնդրել է 60 օրով հետաձգել որոշումը, որպեսզի պաշտոնապես դիտարկի հարցն այն մասին, թե արդյոք Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պետք է սուվերեն իմունիտետ ստանա Washington Post-ի մեկնաբան Ջամալ Խոշագջիի սպանության գործում, գրել է The Guardian-ը։
ԱՄՆ-ի օկրուգային դատարան ներկայացված հայտարարությունում արդարադատության նախարարությունը նշել է, որ նախաձեռնել է «որոշման ընդունման պրոցես» այն մասին, թե արդյոք հայտարարություն կանի, որ շահագրգռված է գործով, բայց չի կարողանա պահպանել դատարանի խնդրած ժամկետը՝ մինչեւ օգոստոսի 1-ը։
«Միացյալ Նահանգները դիտարկում է դատարանի քննությունը, բայց դրա համար պահանջվում են խորհրդակցություններ գործադիր իշխանությունների մի քանի մարմինների միջեւ միջազգային հարցերի եւ ներքին իրավունքի առումով»,- նշվել է հայտարարությունում։
Դատավորը բավարարել է ԱՄՆ կառավարության հայցը եւ նրան մինչեւ հոկտեմբերի 3-ը ժամկետ տվել՝ շահագրգռվածության մասին հայտարարություն տալու համար։
Հայցն ստացվել է այն բանից մի քանի օր հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերադարձել է Սաուդյան Արաբիայից, որտեղ հանդիպել է արքայազն Մուհամեդի հետ եւ հայտարարել, որ բարձրացրել է Խոշագջիի սպանության հարցը նրա հետ մասնավոր զրույցում։
Խոշագջին սպանվել է սաուդյան գործակալների կողմից Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում, 2018թ. հոկտեմբերին։ Հետախուզության հաշվետվությունը եկել է այն եզրակացության, որ արքայազն Մուհամեդը պատվիրել է սպանությունը։
Բայդենը խոստացել է նախագահական ընտրարշավի ընթացքում Սաուդյան Սրաբիային վերաբերվել որպես «արտաքսյալի»՝ սպանությունից հետո, եւ մինչեւ իր վերջին այցը հրաժարվել է անձամբ ընդունել արքայազնի՝ որպես դե-ֆակտո Սաւդյան Արաբիայի տիրակալի դերը։
Արքայազնի հետ հանդիպումից հետո Բայդենն ասել է, որ Մուհամեդին ասել է, որ նրա վրա է դնում Խոշագջիի սպանության անձնական պատասխանատվությունը։
Բայց Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Ադել ալ Ջուբեյրն ասել է, որ «չի լսել», որ Բայդենը նման բան է ասել արքայազն Մուհամեդին։ Ի պատասխան՝ Բայդենն ասել է, որ Ալ Ջուբեյրի հաշվետվությունը անազնիվ էր։
Սաուդյան Արաբիային սպանության համար պատասխանատվության ենթարկելու փորձերը առայժմ հաջողությամբ չեն պսակվել։ Դատավարությունը լայնորեն քննադատվել է որպես կեղծ, իսկ Թուրքիայում վերջերս ավարտվել է սեփական դատավարությունը սպանության գործով։ Արքայազնի համար միակ ճանապարհը որոշ իրավաբանական հետեւանքների բախվելն է՝ դա ԱՄՆ-ն է, որտեղ Խոշագջիի հարսնացուն՝ Խաթիջե Ջենգիզը, քաղաքացիական հայց է նեկայացրել արքայազնի դեմ՝ պատվիրված սպանության համար։
Օկրուգային դատարանի դատավոր Ջոն Բեյթսը հուլիսի սկզբին հայտարարել էր, որ հրավիրում է ԱՄՆ կառավարությանը արտահայտվել, թե արդյոք արժե շարունակել դատաքննությունը եւ արդյոք ԱՄՆ-ը շահագրգռված է այս գործում։ Նա նաեւ ասել է, որ օգոստոսի 31-ին լսումներ կնշանակի արքայազն Մուհամեդի միջնորդություններից եւ քաղաքացիական գործի ավարտից հետո։
Քաղաքացիական գործն ավարտելու միջնորդությունները հիմնված են արքայազն Մուհամեդի փաստաբանների այն պնդումների վրա, որ Կոլումբիա օկրուգի դատարանը իրավազոր չէ թագաժառանքի հանդեպ։





























