Սպառողական գների աճը Մեծ Բրիտանիայում հունիսին նորից ավելացել է եւ հասել տարեկան մակարդակի 9,4 տոկոսին, որն ամենամեծն է 1982 թվականից ի վեր, տեղեկացրել է Reuters-ը։
Դա վկայում է այն մասին, որ Մեծ Բրիտանիայում հունիսին եղել է գնաճի ամենաբարձր մակարդակը Մեծ յոթնյակի երկրների շարքում։ Չնայած Կանադան եւ Ճապոնիան դեռ չեն ներկայացրել հունիսի տվյալները, հազիվ թե այդ երկրները մոտենան ՄեծԲրիտանիայի ցուցանիշին։
Անգլիայի բանկը դեկտեմբերից ի վեր բարձրացրել է փոխառությունների արժեքը հինգ անգամ՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի գնաճն ամրապնդվի բրիտանական տնտեսությունում, սպասվում է, որ նա նորից դրանք կբարձրացնի օգոստոսյանի իր նիստի ժամանակ։
Ազգային վիճակագրության վարչությունը նշել է բենզինի գների 42 տոկոս եւ սննդամթերքների 10 տոկոս աճի մասին։
«Քանի որ էլեկտրաէներգիայի գների հետագա բարձրացումը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերից, գնաճի գագաթնակետը դեռեւս հեռու է, եւ սպասվում է, որ այն չի վերադառնա մինչեւ 2024թ. կես նպատակային՝ 2 տոկոս մակարդակին»,- ասել է KPMG UK-ի գլխավոր տնտեսագետ Յաել Սելֆինը։
Բազային գնաճը հունիսին կազմել է 5,8 տոկոս՝ մայիսի 5,9 տոկոսի համեմատ, ինչը համապատասխանում է Reuters-ի հարցման միջին կանխատեսմանը։
Առջեւում գնաճային հետագա ճնշման նշաններն են։
Ֆինանսների նախարար Նադհիմ Զահավին հայարարել է, որ Մեծ Բրիտանիան միայնակ չէ այն հարցում, որ բախվել է անզուսպ գնաճի, եւ կառավարությունը միավորել է ջանքերը Անգլիայի բանկի հետ՝ լուծելու համար այս խնդիրը։ «Ողջ աշխարհի երկրները պայքարում են գների աճի դեմ, եւ ես գիտեմ, թե որքան ծանր է այստեղ՝ Մեծ Բրիտանիայում, մարդկանց համար, ուստի մենք աշխատում ենք Անգլիայի բանկի հետ միասին, որպեսզի իջեցնենք գնաճը»,- ասել է Զահավին։





























