Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից դրված պայմանը, որ F-16 կործանիչները, որոնք կարող են վաճառվել Անկարային, չօգտագործվեն Հունաստանի օդային տարածքը խախտելու համար, պարտադիր չէ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Էրդողանի հայտարարության տեքստը։

Երեքշաբթի օրը Անկարան ՆԱՏՕ-ում իր դաշնակցին հորդորել է չտրվել ԱՄՆ օրենսդիրների «խաղին»՝ այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենքը, որը կդադարեցնի F-16-ների վաճառքը, եթե վարչակազմը չհաստատի, որ դա անհրաժեշտ է ԱՄՆ ազգային անվտանգության համար, ինչպես նաեւ ներառել է ձեռնարկված քայլերի նկարագրությունը, որոնք նախաձեռնվել են, որպեսզի դրանք չօգտագործվեն Հունաստանի վրայով թռիչքների համար:

Թեհրանից վերադառնալիս Էրդողանը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պայման ինքնաթիռների վաճառքի համար ոչ մի պայման չի դրել, երբ իրենք հանդիպել են անցյալ ամիս Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում։