Բորիս Ջոնսոնն իր «առաքելությունը հիմնականում կատարված» համարեց եւ նախքան վարչապետին ուղղված իր վերջին հարցերը ստորագրելը պատգամավորներին ասաց Hasta la vista, baby, հայտնում է PA MEDIA-ն:
Իսպաներեն hasta la vista տերմինը թարգմանաբար նշանակում է «կտեսնվենք ավելի ուշ», իսկ hasta la vista, baby արտահայտությունն է կիբորգի հայտնի ֆրազն է, ում մարմնավորել էր Առնոլդ Շվարցենեգերը 1991 թ. «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» կուլտային մարտաֆիլմում:
Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետը բուռն ծափահարությունների արժանացավ Պահպանողականների կողմից իր վերջին խոսքերի ավարտից հետո, թեեւ նրա նախորդը՝ Թերեզա Մեյը, ծափահարություններին չմիացավ:
«Ես ուզում եմ օգտագործել վերջին մի քանի վայրկյանը՝ իմ իրավահաջորդին որոշ խորհուրդներ տալու համար, ով էլ որ նա լինի: Նախ՝ մոտ եղեք ամերիկացիներին, աջակցեք ուկրաինացիներին, ամենուր պաշտպանեք ազատությունն ու ժողովրդավարությունը: Կրճատեք հարկերը եւ վերացրեք կարգավորումները՝ որտեղ դա հնարավոր է, եւ այս վայրը լավագույնը դարձրեք ապրելու եւ ներդրումներ կատարելու համար, ինչպիսին այն կա հիմա: Ես սիրում եմ Գանձապետարանը, բայց հիշեք, որ եթե մենք միշտ լսեինք Գանձապետարանին, M25 կամ Մանշի տակ թունել չէինք կառուցի: Կենտրոնացեք առատ տանող ճանապարհի վրա, բայց միշտ հիշեք, որ պետք է նայել հետեւի հայելու մեջ: Եւ ամենակարեւորը՝ հիշեք, որ կարեւորը ոչ թե Twitter-ն է, այլ այն մարդիկ, ովքեր մեզ ուղարկել են այստեղ»,- ասաց Բորիս Ջոնսոնն իր հրաժեշտի խոսքում:
«Վերջին մի քանի տարիներն ամենամեծ արտոնությունն էին իմ կյանքում, եւ ճիշտ է, որ ես օգնեցի ստանալ թորիների ամենամեծ մեծամասնությունը վերջին 40 տարում եւ հսկայական վերակառուցում կատարել Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ: Մենք վերափոխեցինք մեր ժողովրդավարությունը եւ վերականգնեցինք մեր ազգային անկախությունը: Ես օգնեցի այս երկրին հաղթել համավարակը եւ օգնեցի փրկել մեկ այլ երկիր բարբարոսությունից, եւ, անկեղծ ասած, դա բավական է ապրել շարունակելու համար: Առաքելությունը հիմնականում կատարված է»,- հավելեց Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետը։





























