Մեծ Բրիտանիան նոր ատոմակայան կկառուցի՝ Sizewell C Անգլիայի հարավ-արեւելքում։ Այս մասին հայտնել է կառավարության բիզնեսի հարցերով վարչությունը, հաղորդում է Reuters-ը:
Ատոմակայանը, որը կարող է արտադրել 3,2 գիգավատ էլեկտրաէներգիա, որը բավարար է մոտ 6 միլիոն տների համար, պատկանում է ֆրանսիական EDF ընկերությանը։
Բրիտանիան հուսով է, որ նոր ատոմակայանը կնպաստի երկարաժամկետ հեռանկարում ավելի էներգաանկախ լինելու իր խոստմանը, քանի որ աշխարհի երկրները ձգտում են նվազեցնել կախվածությունը արտաքին էներգիայի աղբյուրներից այն բանից հետո, երբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության ֆոնին գազի գները կտրուկ բարձրացան։





























