Չադի իշխանություններն արգելել են երիտասարդ աղջիկներին լքել երկիրը առանց ծնողների թույլտվության, հաղորդում է BBC-ը։
Անվտանգության նախարար, գեներալ Իդրիս Դոկոնի Ադիքերը որոշումը բացատրել է նրանով, որ «երիտասարդ աղջիկների միգրացիոն հոսքը» լքում է երկիրը, ինչի հետեւանքով նրանք դառնում են շահագործման զոհ։
Երկրի իշխանությունների այս որոշման համաձայն՝ ավիաընկերությունները եւ տրանսպորտային գործակալությունները երիտասարդ աղջիկներին պետք է արգելեն ինքնաթիռ նստել։
Չադի Կանանց իրավունքների լիգան հայտարարել է, որ այս արգելքը հակասում է երիտասարդ աղջիկների հիմնարար ազատության եւ մարդու իրավունքների սկզբունքներին։
Վերջին տարիներին Չադում աճել է մարդկանց թրաֆիքինգը:





























