Wizz Air-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուդապեշտի օդանավակայանում՝ պայթյունի սպառնալիքի պատճառով։
Daily News Hugary-ի փոխանցմամբ՝ Wizz Air-ի W6 5058 Բարի-Կրավկով չվերթն արդեն թռնում էր Բալատոն լճի վրայով, երբ օդաչուները տեղեկացան սպառնալիքի մասին եւ անմիջապես օդանավը վերադարձրին Բուդապեշտի Ֆրանց Լիստի անվան միջազգային օդանավակայան։ Ուղեւորները ստիպված էինլքել ինքնաթիռը վթարային օդանավասանդուղքներով:
Wizz Air-ը հաստատել է, որ ինքնաթիռում պայթյունի մասին անանուն սպառնալիք է ստացել: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բուդապեշտում, եւ իշխանություններն այս պահին պետք է ստուգումներ անցկացնեն՝ պարզելու համար՝ սպառնալիքը կեղծ էր, թե ոչ, հայտնել են ավիաընկերություն





























