Եվրոն բարձրացել է «Հյուսիսային հոսք-1»-ով ռուսական գազի մատակարարումների վերսկսման հնարավորության հետ կապված, չնայած Եվրոպայում տոկոսադրույքի սպասվող բարձրացման մտավախությունները թույլ չեն տվել շարունակել բաժնեթղթերի համեստ ռալլին, տեղեկացրել է Reuters-ը։

Nasdaq 100 NQc1 եւ S&P 500 ֆյուչերսները բարձրացել են 0,2 տոկոսով Ասիայում, ինչպես եւ FTSE FFIc1 ֆյուչերսները, իսկ STXEc1 եվրոպական ֆյուչերսները ավելացել են 0,4 տոկոսով։

Եվրոն EUR=EBS-ն ավելացել է 0,5 տոկոսով՝ 1,0226 դոլար։

Գազի հոսքերի վերսկսումն արեւմտյան ուղղությամբ, «Հյուսիսային հոսքի» ամառային նորոգումից հետո, ցրել է երկյուղները գազատարի աշխատանքի անհապաղ դադարեցման մասին, չնայած չի փոխում Եվրոպայի կախվածությունը ռուսական վառելիքի մատակարարումներից։

Եվրոպական կենտրոնական բանկը հինգշաբթի սկսելու է Եվրոպայում տոկոսադրույքների բարձրացման ցիկլը։ Շուկաները հեջավորում են տոկոսադրույքների բարձրացումը կամ 25 բազիսային կետով, կամ 50, ընդ որում՝ վերջինը, գուցե, կկարողանա լրացուցիչ սատարել եվրոյին, որն այս ամիս նվազել էր՝ 1 դոլարից պակաս։

«Նրանք պետք է բարձրացնեն տոկոսադրույքները, որպեսզի հաղթահարեն ներքին գնաճը»,- ասել է Մելբուռնի K2 Asset Management-ի հետազոտությունների բաժնի ղեկավար Ջորջ Բուբուրասը։

«Բայց դիլեման, որին նրանք բախվել են, այն է, որ էներգետիկ անվտանգության պլանավորման բացակայությունը Եվրամիության շրջանները դնում է շատ բարդ դրության մեջ... կարելի է միայն ենթադրել, որ դուք ունեք աճի նվազագույն պոտենցիալ եւ նվազման մեծ ռիսկեր եվրոպական տնտեսության համար»։