Մերձդնեստրի շրջափակմանն ուղղված Մոլդովայի գործողությունները կարող են Մերձդնեստրյան հակամարտության ապասառեցման հանգեցնել, դա թույլ տալ չի կարելի, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցավոք, վերադարձն Ուկրաինայի եւ Մոլդովայի կողմից Մերձդնեստրի տնտեսական շրջափակման տարրի օգտագործմանը կարող է էլ ավելի սրել հարաբերությունները Դնեստրի ափերի միջեւ եւ ապասառեցնել հակամարտությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով. դա ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ», - ասել է Պոլիշչուկը «Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը Մերձդնեստրում խաղաղապահ օպերացիային. 30 տարի խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

«Մտահոգիչ է նաեւ Քիշնեւի չեզոքությունից հեռանալու միտումը, որն ամրագրված է երկրի սահմանադրությամբ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այսօր Մոլդովան մոտենում ՆԱՏՕ-ին՝ չնայած իր ոչ դաշինքային կարգավիճակին»,- հավելել է նա:

«Մենք կարծում ենք, որ առաքելությունը պետք է շարունակվի այն ձեւաչափով, որով այն գործում է արդեն 30 տարի։ Խաղաղապահ գործողության մանդատը դրանում Ռուսաստանի մասնակցության տեւողությունը հստակորեն կապում է կողմերի միջեւ քաղաքական համաձայնությունների ձեռքբերման հետ։ Ինչպես հայտնեի է, դա, ցավոք, դեռ շատ հեռու է»,- շարունակել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ խաղաղապահ առաքելությունն ապացուցել է իր հաջողությունը, այն ապահովում է Տիրասպոլի եւ Քիշնեւի միջեւ խաղաղ երկխոսության պահպանումը բանակցային գործընթացի լճացման պայմաններում։ Պոլիշչուկը նախազգուշացրել է խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու փորձերից՝ նշելով, որ դրա ապամոնտաժումը կարող է ուղիղ հակամարտության եւ լարվածության օջախի առաջացման հանգեցնել: