Պորտուգալիան «կտրականապես դեմ է» մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու ԵՄ առաջարկին, քանի որ դա կխոչընդոտի գազով աշխատող էլեկտրակայաններից էլեկտրաէներգիայի արտադրությանը, մինչդեռ երկիրը սաստիկ երաշտի է բախվում: Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի էներգետիկայի նախարար Ժոաո Գալամբան, փոխանցում է Reuters-ը։
Նախօրեին Եվրամիությունը կոչ էր արել անդամ երկրներին մինչեւ մարտ, որպես արտակարգ միջոց, 15 տոկոսով կրճատել գազի օգտագործումը:
Գալամբան Expresso թերթին հայտնել է, որ ԵՄ առաջարկը չի համապատասխանում Իսպանիայի եւ Պորտուգալիայի հիդրոէներգիայի հատուկ կարիքներին, որոնք ընթացիկ երաշտի պատճառով ստիպված էին ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել գազով աշխատող կայաններից:
Նա նշել, է որ առաջարկ «անհամաչափ եւ անկայուն է», քանի որ դա էլեկտրաէներգիայի անջատումների կհանգեցնի:
«Պորտուգալիան կտրականապես դեմ է Եվրոպական հանձնաժողովի առաջարկին, քանի որ այն հաշվի չի առնում երկրների միջեւ առկա տարբերությունները: Սա չի կարող տարածվել Պորտուգալիայի վրա»,- աել է նա:
Նրա խոսքով՝ Պիրենեյան թերակղզին կախված չէ Ռուսաստանից մատակարարվող գազից եւ էներգետիկ «կղզի» է մնում, որն ոչ մեծ էներգետիկ փոխկապակցվածություն ունի մնացած Եվրոպայի հետ։
Ապրիլին ԵվրահանձնաժողովըԻսպանիային եւ Պորտուգալիային թույլատրել էր ժամանակավորապես սահմանափակել էլեկտրակայանների կողմից օգտագործվող բնական գազի եւ ածխի բազային գները:
Ավելի վաղ ԵՀ-ի առաջարկին դեմ էր արտահայտվել նաեւ Իսպանիան։





























