ԵՄ խորհուրդն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, որը ոսկու ուղղակի կամ անուղղակի գնման, ներմուծման կամ փոխանցման արգելք է ներառում, եթե այն ծագում է Ռուսաստանից, այնուհետեւ ԵՄ կամ որեւէ այլ երկիր է արտահանվել Ռուսաստանից։ Արգելքը վերաբերում է նաեւ ոսկերչական իրերին։

Փաթեթը նաեւ ընդլայնում է վերահսկվող ապրանքների ցանկը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի ռազմատեխնիկական բարելավմանը կամ նրա պաշտպանության եւ անվտանգության ոլորտի զարգացմանը՝ դրանով իսկ ուժեղացնելով երկակի նշանակության ապրանքների եւ առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման հսկողությունը:

ԵՄ-ն նաեւ մի շարք պարզաբանումներ է ներկայացնում առկա միջոցառումների վերաբերյալ, օրինակ՝ պետական ​​գնումների, ավիացիայի եւ արդարադատության ոլորտներում: Օրինակ, ռուսական տեխնիկական աջակցությունն ավիացիոն արտադրանքի եւ տեխնոլոգիաների ոլորտում կթույլատրվի այնքանով, որքանով անհրաժեշտ է՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գործունեությանը ստանդարտների սահմանման հարցում աջակցելու համար, իսկ ռուսական պետական ​​կազմակերպությունների հետ ցանկացած գործարքներ կատարելու արգելքը որոշակիորեն կթեթեւացվի, փոփոխություններ են մտցվել:

Աշխարհում պարենային եւ էներգետիկ անվտանգության համար հնարավոր բացասական հետեւանքներից խուսափելու համար ԵՄ-ն որոշել է ընդլայնել բացառությունները գյուղատնտեսական արտադրանքի եւ երրորդ երկրներ նավթի փոխադրման հետ կապված որոշ պետական ​​կառույցների հետ գործարքների սահմանափակումներից:

Ավելի լայն իմաստով, ԵՄ-ն պարտավորվել է խուսափել ցանկացած միջոցից, որը կարող է պարենային անապահովության հանգեցնել ամբողջ աշխարհում: «Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունների հետ կապված այսօր կամ ավելի վաղ ձեռնարկված միջոցներից որեւէ մեկը որեւէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների եւ Ռուսաստանի միջեւ գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների, այդ թվում՝ ցորենի եւ պարարտանյութերի առեւտրին»,- վստահեցրել են ԵՄ խորհրդում։

Նույն կերպ ԵՄ միջոցառումները չեն արգելում երրորդ երկրներին եւ ԵՄ-ից դուրս աշխատող դրանց քաղաքացիներին դեղագործական կամ բժշկական արտադրանք գնել Ռուսաստանում:

Տնտեսական պատժամիջոցներից բացի, Խորհուրդը որոշել է ցուցակագրել լրացուցիչ անձանց եի կազմակերպությունների եւ խստացնել հաշվետվությունների ներկայացման պահանջները՝ ակտիվների հայտարարագրման բեռը դնելով պատժամիջոցների ենթարկված անձանց վրա՝ նրանց ակտիվների սառեցումը ԵՄ-ում հեշտացնելու համար: