Ֆրանսիայի Սենատը վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության մասին օրենքի նախագիծը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան։
«Ես ողջունում եմ Սենատի կողմից օրինագծի հաստատումը, որը թույլ է տալիս վավերացնել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս միավորումները կամրապնդեն մեր հավաքական անվտանգությունը»,- գրել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել։ Ավելի վաղ այդ գործընթացն արգելափակվել էր Թուրքիայի կողմից, սակայն ավելի ուշ Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան անվտանգության ոլորտում հուշագիր ստորագրեցին՝ հաշվի առնելով Անկարայի պահանջները։
Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սպառնալ այդ երկրներին հայցերի սառեցմամբ, եթե իր պայմանները չկատարվեն։





























