Հինգշաբթի օրը Պակիստանում մուսոնային անձրեւների ու ջրհեղեղների հետուանքով զոհվել է առնվազն 282 մարդ, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։
Հունիսի 14-ից ի վեր ջրհեղեղները վնասել են մայրուղիներ, կամուրջներ եւ մոտ 5600 տուն, ասվում է Աղետների կառավարման ազգային վարչության զեկույցում: Անձրեւները խաթարել են նաեւ բնականոն երթեւեկությունը:
Ավերածությունների եւ զոհերի մեծ մասը գրանցվել է հարավարեւմտյան Բելուջիստան նահանգում։ Անձրեւները նաեւ զոհեր եւ ավերածություններ են առաջացրել Աֆղանստանին սահմանակից հյուսիսարեւմտյան շրջաններում, արեւելյան Փենջաբ նահանգում եւ հարավային Սինդ նահանգում:





























