Կոլումբիայի խոշորագույն վեց թմրակարտելները համատեղ հայտարարությամբ նորընտիր կառավարությանը, որը ղեկավարում է ձախակողմյան Գուստավո Պետրոն, առաջարկել են հրադադար հայտարարել՝ որպես խաղաղ բանակցությունների մեկնարկային կետ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Գործող կառավարությունը այս խմբերին, որպես կոկաի մշակաբույսերի՝ կոկաինի հիմնական բաղադրիչի, ինչպես նաեւ թմրանյութերի լաբորատորիաների և տրանսպորտային ուղիների վերահսկման ռազմավարության մաս, մեղադրում է համայնքի ղեկավարների սպանությունների եւ զինվորականների վրա հարձակվելու համար:
62-ամյա Պետրոն, ով օգոստոսի 7-ին կդառնա Կոլումբիայի առաջին ձախակողմյան նախագահը, իր քարոզարշավի ընթացքում առաջարկել է բանակցություններ վարել թմրանյութերի շուկայում գործող հանցավոր խմբավորումների հետ:
Վերոնշյալ հայտարարության համաձայն՝ մոտ 2000 մարտիկ ունեցող խմբավորումները, երդմնակալության արարողությունից հետո, պատրաստ են հրադադարի վերաբերյալ համաձայնության գալ:
Պետրոն ձգտում է խաղաղություն բերել երկրին, որը շուրջ 6 տասնամյակ ներքին զինված հակամարտությունների թատերաբեմ է: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1985-ից 2018 թվականներին հակամարտության հետեւանքով զոհվել է 450 հազար մարդ եւ միլիոնավորները տեղահանվել են:





























