Բրիտանական հետախուզության ղեկավարը թերահավատորեն է մոտենում այն հարցին, որ Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին  իսկապես ցանկանում է վերածնել միջուկային գործարքը, բայց նշել է, որ Թեհրանը նաեւ չի փորձի կանգնեցնել բանակցությունները, փոխանցել է Reuters-ը։

Որպես ՄԻ-6 հայտնի Գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ նախկինի պես 2015թ. Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողության վերականգնումը համարում է Իրանի միջուկային ծրագրի զսպման ամենալավ միջոցը։

«Ես համոզված չեմ, որ մենք կհասնենք դրան... Չեմ կարծում, թե Իրանի հոգեւոր առաջնորդը ցանկանում է գործարք կնքել»,- ասել է Մուրը։ «Իրանցիները նաեւ չեն ցանկանա դադարեցնել բանակցությունները, ուստի նրանք կարող են մի փոքր հետաձգել դրանք»։

«Ես չեմ կարծում, որ չինացիներն ու ռուսներն այս հարցում կարգելափակեն գործարքը, չեմ կարծում, որ իրանցիները ցանկանում են դա»,- ասել է Մուրը՝ ելույթ ունենալով Կոլորադոյում, Ասփենի անվտանգության համաժողովում։

Ավելի ուշ նույն օրը ելույթ ունենալով համաժողովում՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը ռազմական պոտենցիալ ունի, որպեսզի խանգարի Իրանին միջուկային զենք ունենալ, եթե մինչ այդ բանը ծայրահեղության հասնի։ Իսրայելը իրանական միջուկային զենքի ցանկացած պոտենցիալ ապագայում դիտարկում է որպես գոյաբանական սպառնալիք։

«Արդյո՞ք մենք պետք է ի վիճակի լինենք ռազմական գործողություն իրականացնել, որպեսզի կանխենք դա, եթե պահանջվի։ Պատասխանն է՝ այո։ Արդյոք մենք պետք է օգտագործենք դա որպես վերջին միջոց։ Այո։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կմիավորվենք»,- ասել է Գանցը։

Բահրեյնի քաղաքական հարցերով նախարարի տեղակալ, շեյխ Աբդուլա բին Ահմեդ բին Աբդուլա Ալ Խալիֆան հրաժարվել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք կարող է իր երկիրը մասնակցել կանխիչ ռազմական գործողություններին Իրանի միջուկային ծրագրի դեմ։

Երբ նրան հարցրել են, թե արդյոք արդարացի կլինի նրա պատասխանը մեկնաբանել որպես «երկիմաստ հնարավոր է», նա նշել է. «Բավական արդարացի»։

Բահրեյնում է գտնվում ԱՄՆ ՌԾՈւ-ի Հինգերորդ նավատորմի շտաբը, որը հետեւում է ամերիկյան ռազմածովային գործողություններին Մերձավոր Արեւելքում։