Հացահատիկային միջանցքի համաձայնագիրը կօգնի կայունացնել պարենի համաշխարհային գները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ Հայտարարությունն արվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

«Այսօր Սեւ ծովում փարոս կա։ Հույսի փարոս, հնարավորությունների փարոս, օգնության փարոս աշխարհի համար, որն ավելի քան երբեւէ նրա կարիքն ունի»,-ասել է նա՝ հավելելով, որ գործարքը կթեթեւացնի զարգացող երկրներին եւ կօգնի կայունացնել պարենային ապրանքների համաշխարհային գները։