Սպասվում է, որ Ճապոնիայի կառավարությունը կմերժի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այս աշնանը նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական ​​հուղարկավորությանը մասնակցելու հրավերի հարցում, եթե նա ցանկանա մասնակցել, հայտնում է Nikkei-ն:

ՌԴ նախագահի վրա տարածվում է մուտքի դե ֆակտո արգելքը՝ Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժմանն ի պատասխան:

Պուտինն իր ցավակցությունն էր հղել Աբեի մահից հետո՝ հուլիսի 8-ին՝ նրան «ականավոր պետական ​​գործիչ անվանելով», ով «շատ բան է արել մեր երկրների միջեւ լավ հարաբերությունների զարգացման համար»։

Հայտնի չէ՝ արդյո՞ք Պուտինը ցանկություն է հայտնել մասնակցել պետական ​​հուղարկավորությանը, որը, ըստ տեղեկությունների, նախատեսված է սեպտեմբերի 27-ին Տոկիոյի Nippon Budokan-ում:

Ճապոնիայի ղեկավարի պաշտոնավարման ընթացքում Աբեն եւ Պուտինը բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ են անցկացրել։ Աբեն հյուսիսային կղզիների շուրջ տասնամյակ տեւած փակուղային իրավիճակը լուծելու փորձը դիվանագիտական ​​առաջնահերթություն էր դարձրել, որը խոչընդոտում է պաշտոնական խաղաղության պայմանագրի կնքմանը երկու երկրների միջեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Ուրբաթ արտգործնախարար Յոշիմասա Հայաշին լրագրողներին հայտնել է, որ Ճապոնիան Թայվանին կտեղեկացնի միջոցառման անցկացման օրվա եւ վայրի մասին։ Ժամանակացույցը կփոխանցվի այն երկրներին, որոնց հետ Ճապոնիան դիվանագիտական ​​կապեր ունի, ինչպես նաեւ՝ միջազգային կազմակերպություններին եւ տարածաշրջաններին, ինչպիսին է Թայվանը, որոնք ցավակցություն են հայտնել: