Ալյասկայում մոլեգնում են նախկինում չտեսնված անտառային հրդեհները, հաղորդում է AP-ը։

Ավելի քան 530 անտառային հրդեհներ այրել են Կոնեկտիկուտի չափ տարածք, եւ առջեւում հրդեհների ամենավատ սեզոնն է: Բնակիչներին տարհանել են։ Մեկ մարդ է մահացել։

Ջերմային ալիքներն ու երաշտները, որոնք սրվում են կլիմայի տաքացման պատճառով, անտառային հրդեհներն ավելի հաճախակի են դարձնում։