Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում երկուշաբթի վաղ առավոտյան զանգվածային հրաձգության հետեւանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ ոստիկանությունն արտակարգ նախազգուշացում էր տարածել Լենգլի քաղաքում բազմաթիվ կրակոցների մասին եւ բնակիչներին խնդրել էր զգոն լինել ու հեռու մնալ դեպքի վայրից։

Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության ներկայացուցիչը երկրի հեռարձակող ընկերությանը հայտնել է, որ զոհվել է մի քանի մարդ, սակայն չի նշել, թե քանիսը:

Զոհերն անօթեւան մարդիկ են, եւ ոստիկանությունը կարծում է, որ հարձակումը թիրախային է եղել, հայտնում է CBC-ն։