Անգլիայում սիրահարված զույգը մարտահրավեր է նետել բացօթյա ակտիվ գործողություններից խուսափելու առողջապահական մարմինների նախազգուշացումներին՝ սեքսով զբաղվելով հանրային ավտոկայանատեղիի տանիքում, այն դեպքում, երբ պատմության մեջ ամենաշոգ օրն է եղել Մեծ Բրիտանիայում, գրում է NYP-ը:
Ցնցող միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում՝ անցած երեքշաբթի կեսօրին մոտ, երբ ջերմաստիճանը համարյա 40 է եղել։
Անամոթ սիրահարներին բռնել է մոտակա գրասենյակային շենքի պատուհանից դիտող բանվորը, որն իր հեռախոսով նկարահանել է սիրախաղն ու տեղադրել Twitter-ում։
Տեսահոլովակն արագ տարածվել է՝ հավաքելով ավելի քան 100 000 դիտում, փորձագետները ցնցվել են զույգի արարքից:
Մինչդեռ Twitter-ի օգտատերերին ապշեցրել է այն փաստը, որ համարձակ զույգը սեքսով զբաղվել է կիզիչ շոգին։
«Հուսով եմ՝ նրանք արեւապաշտպան քսուք ունեն»,- կատակել է նրանցից մեկը: «Նրանք բառացիորեն նոր մակարդակի են հասցրել «շոգ» հասկացությունը»,- հավելել է մեկ ուրիշը:




























