Ղրղըզստանում երկաթուղու կառուցման ժամանակ հինավուրց սկյութական գերեզմաններ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնել են «Ղրղըզական երկաթուղիներ» պետական ձեռնարկության պաշտոնական ներկայացուցիչները, գրում է Planet Today-ը։
«Ղրղըզստանի երկաթուղիներ»-ի մամուլի ծառայության տվյալներով՝ գտածոն հայտնաբերվել է Բալըքչից Կոչկոր կառուցվող երկաթուղու մի հատվածում։ Հինավուրց գերեզմաններ են հայտնաբերվել Բոզ-Բարմակ լեռնաշղթայի միջով անցնող ստորգետնյա մայրուղու ստեղծման ժամանակ։
Հին գերեզմանները, որոնք ենթադրաբար ստեղծվել են սկյութերի կողմից, արդեն դարձել են հնագիտական պեղումների վայր։ Ձեռնարկությունը կապահովի հին գերեզմանատեղերի պահպանությունը. արդեն իսկ գիտնականների հետ քննարկումներ են տեղի ունեցել աշխատանքի ընթացքի եւ գտածոների պահպանումն ապահովելու վերաբերյալ։





























