Alphabet-ի Google Maps հավելվածը գործարկել է իր Street View համայնապատկերային ծառայությունը Հնդկաստանի 10 քաղաքներում՝ համագործակցելով Tech Mahindra-ի եւ Genesys-ի հետ՝ 11 տարի անց այն բանից հետո, երբ առաջին փորձը խնդիրների էր բախվել կարգավորման ոլորտում, հաղորդում է Reuters-ը:

Գործառույթը, որն առաջարկում է փողոցների 360 աստիճան տեսարան ամբողջ աշխարհում՝ օգտագործելով անցնող մեքենաների լուսանկարները, աշխարհի բազմաթիվ երկրներում բախվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության հետ կապված բողոքների եւ ստուգումների:

Հնդկաստանում մեկնարկը տեղի է ունեցել վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու կառավարության կողմից անվտանգության հետ կապված մերժումներիից հետո:

Ընկերության ղեկավարներն ասել են, որ իրենց հաջողվել է կատարել կարգավորիչի պահանջները՝ շնորհիվ անցյալ տարի Հնդկաստանում ընդունված նոր աշխարհատարածական քաղաքականության, որը թույլ է տալիս արտասահմանյան քարտեզների օպերատորներին տրամադրել համայնապատկերային պատկերներ՝ տվյալները լիցենզավորելով տեղական գործընկերների մոտ:

Տվյալների հավաքագրումն ամբողջությամբ մշակվել է Tech Mahindra եւ Genesys ընկերությունների կողմից, հայտնել են Google-ում՝ հավելելով, որ ծառայությունը մինչեւ այս տարվա վերջը հասանելի կլինի Հնդկաստանի ավելի քան 50 քաղաքներում: