Ապոլոն 11» առաքելության կազմում դեպի Լուսին թռած ամերիկացի տիեզերագնաց Բազ Օլդրինի ամառային բաճկոնը Sotheby's-ում 2 772 500 դոլարով է վաճառվել։

Բաճկոնը կրակադիմացկուն նյութից է, աջ կրծքին ՆԱՍԱ-ի զինանշանն է, ձախ կրծքին՝ «Ապոլոն 11» առաքելության զինանշանը եւ տիեզերագնացի անունը։

Ինչպես նշում է BBC-ն, սա այն բազմաթիվ իրերից մեկն է, որոնք 92-ամյա օդաչուն որոշել է վաճառքի հանել։

Բաճկոնը դարձել է ամերիկյան տիեզերական ամենաարժեքավոր արտեֆակտը, որը երբեւէ վաճառվել է աճուրդում:

Նախկին տիեզերագնացը դեպի Լուսին թռիչքը կատարել է 1969 թվականին եւ 3 հոգանոց անձնակազմի միակ ողջ մնացած անդամն է: