Ինդիանայում 6-ամյա տղան կրակել ու սպանել է 5-ամյա քրոջը, իսկ նրանց ծնողները ձերբակալվել են։

Ժամանած իրավապահները Մանսիի տներից մեկում հայտնաբերել են գլխին հրազենային վնասվածքով աղջկա։

Ինչպես հայտնում է The Star Press-ը, նրան տեղափոխել են IU Health Ball Memorial Hospital, որտեղ նրա մահն է արձանագրվել:

Ջեյքոբ Գրեյսոնը քննիչներին պատմել է, որ իր 6-ամյա որդին պահարանից հանել է երկու լիցքավորված ատրճանակներից մեկը եւ կրակել քրոջ վրա։

28-ամյա Գրեյսոնին եւ նրա կնոջը՝ 27-ամյա Քիմբերլի Գրեյսոնին անփույթ վերաբերմունքի նախնական մեղադրանք է առաջադրվել, որը հանգեցրել է մահվան, ասել է փոխոստիկանապետ Մելիսա Քրիսվելը։

Տղան ոստիկաններին ասել է, որ իր ծնողների ննջասենյակում գտել է պահարանի բանալին եւ հանել ատրճանակը, երբ մայրը քնած է եղել:

Ծնողները ոստիկաններին հայտնել են, որ իրենց որդին նախկինում բացել է չհրկիզվող պահարանը, իսկ Քիմբերլի Գրեյսոնն ասել է, որ ինքն ամուսնու հետ տղային տարել է հրաձգարան ու սովորեցրել ատրճանակով կրակել։