Անգոլայում հայտնաբերվել է 170 կարատանոց մեծ վարդագույն ադամանդ, որը 300 տարվա ընթացքում հայտնաբերված ամենախոշոր թանկարժեք քարն է:

«Ռոզա Լուլո» անունը ստացած ադամանդը հայտնաբերվել է ադամանդի Լուլո հանքում, հայտնել է Lucapa Diamond Company-ն:

«10 000 ադամանդից միայն մեկն է վարդագույն»,- AP-ին ասել է Lucapa-ի գործադիր տնօրեն Սթիվեն Ուետերալը:

Վարդագույն թանկարժեք քարը հինգերորդ ամենամեծ ադամանդն է, որը հայտնաբերվել է հանքում, որտեղ 100 կարատ եւ ավելի կշռող 27 ադամանդ է հայտնաբերվել:

Վարդագույն ադամանդը կվաճառվի Անգոլայի ադամանդների մարքեթինգային պետական Sodiam ընկերության միջազգային մրցույթում։

Անգոլայի հանքերը այն դարձնում են աշխարհի 10 լավագույն ադամանդ արտադրող երկրներից մեկը:

Անգոլան հանքերի շնորհիվ ադամանդների 10 խոշորագույն արտադրողներից է աշխարհում։