Իսպանիայի իրավահավասարության հարցերով նախարարությունը սկսել է բոլոր կազմվածքների եւ չափերի կանանց լողափ գնալու կոչ անող ամառային կրեատիվ արշավ՝ «Ամառը նույնպես մերն է» կարգախոսով, փոխանցում է Guardian-ը:
Արշավի գունեղ գովազը պատկերում է տարբեր կազմվածքի, տարիքի եւ ազգության հինգ կանանց, որոնք վայելում են արեւը: «Ամառը նույնպես մերն է»,- ասվում է կարգախոսում։ «Վայելի՛ր այն ինչպես, որտեղ եւ ում հետ ուզում ես»: Արշավին մասնակցում է նաեւ կիսամերկ կին, որը մաստեկտոմիա է տարել:
«Բոլոր մարմինները ծովափնյա մարմիններ են»,- ասել է սոցիալական իրավունքների նախարար Իոնե Բելարան: «Մենք իրավունք ունենք վայելել կյանքը այնպես, ինչպիսին կանք՝ առանց մեղքի կամ ամոթի: Ամառը բոլորի համար է»։




























