Քենիայի Վայրի բնության եւ զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունն այժմ ավելի մեծ սպառնալիք է դարձել փղերի անվտանգության համար, քան որսագողությունը, հայտնում է BBC-ն:
Անցած տարվա ընթացքում երկրում 179 փղի մահ է գրանցվել՝ Աֆրիկյան եղջյուրին վրա հասած երկարատեւ երաշտի պատճառով:
Սակավաջուր անձրեւների մի քանի սեզոններից հետո գետերն ու ջրամբարները չորացել են, իսկ արգելոցների արոտավայրերը՝ թառամել:





























