ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել նախկին ընկերուհու սպանության համար դատապարտված տղամարդուն՝ հակառակ սպանվածի ընտանիքի առարկություններին, հայտնում է AFP լրատվականը։

49-ամյա Ջոնաթան Ջեյմսը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին՝ 26-ամյա Ֆեյթ Հոլի սպանության համար, որը տեղի է ունեցել 1994 թվականին:

Ալաբամայի գլխավոր դատախազության տվյալներով՝ նրան մահապատժի են ենթարկել մահացու ներարկման միջոցով: Ջեյմսը դիմել է ԱՄՆ-ի Գերագույն դատարան՝ զոհի ընտանիքի ողջ մնացած անդամների ցանկության համաձայն մահապատիժը կասեցնելու համար:

Ջեյմսի փաստաբանն ասել է, որ ԱՄՆ-ում վերջնական պատժի համար զոհի ընտանիքի անդամների կարծիքը կարեւորագույն նշանակություն ունի: Ֆեյթ Հոլի դուստրերը, որոնք սպանության ժամանակ 6 եւ 3 տարեկան են եղել, ցանկացել են, որ Ջեյմսը ողջ մնա:

Նշենք, որ Ջեյմսը Հոլին կրակել է`իրենց կարճատեւ հարաբերություններին վերջ տալու համար: