Ամերիկյան ցլագորտը եւ շագանակագույն կատվաօձը 1986 թվականից ի վեր 16,3 միլիարդ դոլարի համաշխարհային վնաս են պատճառել: Այս մասին հայտարարել են գիտնականները, ովքեր հաշվարկում են ամբողջ աշխարհում ինվազիվ վնասատուների պատճառած տնտեսական վնասը։
Բացի շրջակա միջավայրին հասցված վնասից, վերոնշյալ վնասատուները ոչնչացրել է գյուղատնտեսական մշակաբույսերն ու առաջացրել էլեկտրաէներգիայի թանկարժեք անջատումներ:
Գիտնականները 10,3 միլիարդ դոլար վնասի համար պատասխանատու են համարում շականակագույն կատվաօձին, որը էլեկտրաէներգիայի թանկարժեք անջատումների պատճառ է դարձել, ինչը մասամբ պայմանավորված է Խաղաղ օվկիանոսի տարածքում գտնվող մի քանի կղզիներում սողունի անվերահսկելի բազմացմամբ:
Ինչ վերաբերում է ցլագորտերին, ապա սրանք մինչեւ 30 սանտիմետրի հասնող, կես կիլոգրամ քաշով երկկենցաղներ են, որոնք կարող են ուտել ամեն բան՝ ներառյալ այլ ցլագորտի: Այս վնասատուից պաշտպանվելու համար իրականացվում է ցանկապատում, որը թանկ արժեցող հաճույք է:
Հետազոտողները հույս ունեն, որ վերոնշյալ ուսումնասիրությունը վնասատուների դեմ պայարում ներ ներդրումների հիմք կհանդիսանա:





























