ԱՄՆ-ում հազվագյուտ դինոզավրի կմախքը վաճառվել է ավելի քան 6 մլն դոլարով

Միացյալ Նահանգներում հազվագյուտ հնագույն դինոզավրի կմախքը վաճառվել է անհայտ գնորդին՝ ավելի քան 6 միլիոն դոլարով: Այն ցուցադրվել է Sotheby's-ի կողմից եւ վաճառվել Նյու Յորքի բնական պատմության աճուրդում:

Բրածոն հայտնաբերվել է 2018 թվականին:

Սա իր տեսակի մեջ միակ օրինակն է, որը մասնավոր սեփականություն է հանդիսանում: Հայտնի է, որ աշխարհում գոյություն ունի ընդամենը 20 նման բրածո: