Նեպալում վերջին տասը տարվա ընթացքում բենգալյան վագրերի թիվը կրկնապատկվել է՝ այդպիսով ետ պահելով անհետացման վտանգից, հայտնում է BBC լրատվականը եւ հավելում, որ վագրերի հարձակումների թիվն ավելացել է:
Կապիտան Այուշ Յունգ Բահադուր Ռանան, որը վագրերի պաշտպանության համար պատասխանատու ջոկատի անդամ է, նշել է, որ վագրերի թվի աճը վտանգ է ներկայացնում այգուն մոտ ապրող մարդկանց համար:
«Երկու զգացողություն կա, երբ դու դեմ առ դեմ ես դուրդ գալիս վագրին: Աստված իմ, ինչ վեհ արարած է: Երկրորդը՝ Աստված իմ, մեռա՞ծ եմ», ասել է կապիտանը՝ հավելելով, որ վագրերին պաշտպանելը մեծ պատիվ է։
Վերջին 12 ամիսների ընթացքում Նեպալում վագրերը սպանել են 16 մարդու։ Նախորդ հինգ տարիներին ընդհանուր առմամբ զոհվել է 10 մարդ։





























