ԱՄՆ-ում 52 դավադրության տեսության շրջանակում իրականացված հետազոտության համաձայն, դավադրության տեսության հանդեպ հավատը բխում է դրա բովանդակությունից եւ կապ չունեն քաղաքական հայացքների հետ, գրել է Jerusalem Post-ը:

Հետազոտությունը պնդում է, որ նախորդ արդյունքները, որոնց համաձայն, որոշակի քաղաքական կողմնորոշման մարդիկ ավելի շատ են հավատում դավադրության տեսություններին, թերի են, քանի որ դրանք հետազոտողների ընտրության եւ ենթադրությունների արդյունքն են: Բացի այդ, արդյունքների վրա հավանաբար ազդել է քաղաքական ենթատեքստը, որում անցկացվել են հարցումները:

Հետազոտության հիմնական բացահայտումներից մեկն այն է, որ դավադրության տեսության նկատմամբ հավատի եւ քաղաքական կողմնորոշման միջեւ կապը կախված է հենց դավադրության տեսությունից:

Բացի այդ, շատ դավադրության տեսություններ հավասարապես պաշտպանվում են քաղաքական սպեկտրի երկու սուբյեկտների կողմից էլ:

Վերջապես, ուսումնասիրությունը պարզել է, որ դավադրական մտածողության եւ քաղաքական կողմնորոշման միջեւ համակարգված կապ չկա: Հարցումները ցույց են տվել, որ դրանց միջեւ հարաբերակցությունը կազմում է ընդամենը 0,03։