Գուդաուրիի լեռներում ուղղաթիռ է կործանվել։ 

Դատելով դեպքի վայրից կադրերից՝ ուղղաթիռը կորցրել է կառավարումը։ 

Ուղղաթիռը դիպել է ժայռին։ Դրանից հետո ուղղաթիռը սկսել է կորցնել բարձրությունն ու ընկնել է։ Ականատեսների վկայությամբ՝ ուղղաթիռը պայթել է քարին բախվելուց հետո։

Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում հինգ մարդ է եղել։