Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի Պուրուսոտտամպուր գյուղում կինը փայտ հավաքելու համար անտառ գնալով՝ ադամանդ է գտել, գրում է New York Post-ը։

Նա թանկարժեք քարը ձեռքին վազել է տուն եւ ամուսնուն պատմել այդ մասին։

Սկզբում զույգը չի կարողացել ճանաչել շողշողացող քարը եւ դիմել է ադամանդագործի օգնությանը։

Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ թանկարժեք քարը գտած Ջենդա Բայն է՝ կարմիր սարիով եւ ադամանդը ձեռքին:

4 կարատանոց ադամանդը գնահատվում է 25067,66 դոլար։

Թանկարժեք քարը կվաճառվի ադամանդի առաջիկա աճուրդում, իսկ հասույթի մի մասը կտրամադրվի ադամանդը հայտնաբերած կնոջ ընտանիքին, որն ապրում է շատ խարխուլ տնակում։