Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 188.2 կմ հատվածում բախվել են Մելիք Մելիքյանի վարած Subaru մակնիշի և Վահե Գևորգյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վահե Աբգարյանն ու տեսուչ Նաիրի Վանյանը, քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:

Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Subaru-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Գ. Շամշյանի տեղեկություններով, Opel-ի վարորդ Վ. Գևորգյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: