Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մտքերի հետ միայնակ ժամանակ անցկացնելը ոչ պակաս հաճելի է, քան ինտերնետում ժամանակ անցկացնելը: Այս մասին հոդվածը հրապարակվել է Journal of Experimental Psychology: General-ում։
Ճապոնացի հետազոտողները կամավորներին խնդրել են 20 րոպե նստել սենյակում՝ առանց շեղվելու, հիմնականում առանց ինտերնետով հեռախոսի: Ուսումնասիրությանը մասնակցել են 259 ուսանողներ Ճապոնիայից եւ Մեծ Բրիտանիայից: Նրանց խնդրել են ասել, թե որքան հաճելի կլինի պարապ մնալը, ապա համեմատել են ստացված տվյալները։
Պարզվել է, որ մարդիկ շատ են թերագնահատում մենակ մնալու հաճույքը։ Մասնակիցների հաճույքի միջին մակարդակը 7 բալանոց սանդղակով 3-ից 4 էր։
Հեղինակները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կօգնի մարդկանց բեռնաթափել տեղեկատվությունը եւ դադար վերցնել իրենց հեռախոսներից: Հետագայում գիտնականները կփորձեն պարզել, թե ինչու են մարդիկ սիրում մտածել։





























