Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի գիշերային լուսավորության ցանց։

Մարզպետարանից NWES.am-ին հայտնում են, որ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 168 միլիոն 767 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 101 միլիոն 260 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 67 միլիոն 506 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ԼԵԴ համակարգով աշխատող լուսավորության ցանց կառուցել Սեւան քաղաքի Կարմիր բանակի, Օրբելի, Իսահակյան, Քրքորյան, Մաշտոցի, Այվազովսկու, Մանթաշովի, Մհեր Մկրտչյան, Ռուսական, Կարեն Դեմիրճյան, Ձկնորսների, Սայաթ-Նովա, Րաֆֆու, Շիրազի, Նավավարների, Ազատության, Փափազյան, Կոմիսարների, Նալբանդյան, Աբովյան փողոցներում՝ 6300 գծամետր ընդհանուր երկարությամբ։ Կտեղադրվի 180 լուսատու։

Ծրագրի իրականացումից հետո գիշերային լուսավորվածություն կունենան Սեւան քաղաքի քսան թաղամասերում բնակվող շուրջ 6000 բնակիչներ։

Ծրագրի շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը հայտարարված է։